Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանը եկեղեցի կառուցող, երկրի պատիվը բարձր պահող, աշխարհին ներկայացնող ու ավելի մեծ ճանաչում տվող մարդ է». ԲՀԿ առաջնորդը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի արած վարկաբեկող հայտարարություններին

Մայիս 30,2026 16:01 Share

«Դրա մասին չեմ էլ ուզում խոսել։ Մենք այսօր պատերազմը պարտված, հողերը հանձնած ենք։ Մեր գերիներն այնտեղ են։ Դա PR-ի խնդիր է ու չեմ էլ ուզում խոսել»,- քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Երեւանում անցկացված շքերթի մասին։

Անդրադառնալով իր եւ իր մերձավորների մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին՝ պարոն Ծառուկյանն ասաց. «Առանց ամաչելու ասում է՝ իմ փեսան քար է գողացել։ Գուլոյանը քար գողացող է՞։ Մարդը պատրաստ է՝ 2,5 միլիոն վճարի՝ իր հայրական տունը մնա, իր երեխաները տանը մնան։ $ 2,5 միլիոն էլ ես իմ կողմից բարեգործական կտամ, որ նորմալ ծերանոց սարքեն»։

Դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է, որ իր առանձնատունն է ծերանոց դարձնելու, ԲՀԿ առաջնորդը հակադարձեց. «Քանի՞ հոգի են գալու՝ այնտեղ բնակվեն։ 20-30 հոգի՞։ Ու դա նշանակում է՝ տվեց ժողովրդին։ Եթե իմ տան հետ կապված պրոցես սկսվի, օրենքի դեմ բոլորը հավասար են։ Եթե փաստաթղթերը, հիմքերը կարող են ընդունել, իրենց ցավն էլ տանեմ։ Ամեն ինչ ժամանակի մեջ է։ Այսօր ցուցադրական ժողովրդին ցույց տալու համար, թե Ծառուկյանի փեսան քարերը գողացել է… ինձ էլ է ասում։ Ծառուկյանը եկեղեցի կառուցող, իր երկրի պատիվը բարձր պահող, աշխարհին ներկայացնող ու ավելի մեծ ճանաչում տվող մարդ է։

Ծառուկյանը միլիարդներ է դրել։ Սպորտը, որ Հայաստանն աշխարհում հասցրել է բարձունքի վրա,  Ծառուկյանը  դրել, դպրոցներ է կառուցել, գույք է գնել, միլիոններով թոշակներ է տվել։ $ 1 միլիոն օլիմպիականներին եմ տվել, տարեկան  200-300 մեքենա։

Մի բան էլ ասեմ. Ծառուկյանը փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին՝ 1500 խանութի, ասել է՝ մի տարի ձեր վարձերը մի վճարեք, գնացեք ձեր վարկերը փակեք։ Հետո եկել, ասել են՝ Ծառուկյան ջան, էլի չենք կարողանում։ Դարձրել եմ երեք տարի։

Մարդը պետք է կամեցող լինի, բարի լինի։ Ձեւական մարդիկ ժամանակավոր բնույթ ունեն»։

Արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին ի պատասխան, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Որ Թրամփն իր աջակցությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանին, լավ արեց,  դա երկրի ներքին գործերին միջամտություն է։ Իրենք բոլոր իրավունքներն ունեն՝ միջամտության, կառուցելու, սարքելու»։

Իր մտերիմ Լուկաշենկոյից ակնկալիքների մասին էլ ասաց. «Ես շատ մեծ ակնկալիք ունեմ։ Ժամանակը կգա, ամեն ինչ կտեսնեք: Միայն խոսելով չի, գործով պետք է ապացուցել»։

Անդրադարձ եղավ նաեւ ԵԱՏՄ-ից դուրս գալուն։ »Որոշողը պետք է մտածի իր ժողովրդի, իր տնտեսության  մասին, թե մեկը փակելով, մյուսը կարողանո՞ւմ է ապահովել։ Պետք է ավելի լավ ընտրություն կատարել, այլ ոչ թե միանգամից ժողովրդին գցել փակուղի, որ եղածն էլ կորցնենք ու երկիրը դատարկվի։ Իրենք են որոշողը, իրենք էլ պատասխան են տալու»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031