Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի խորհրդարանում խոսակցություն է գնում «TRIPP»-ը վերանվանել Իլհամ Ալիևի անունով»․ Արա Պապյան

Մայիս 30,2026 16:27 Share

Գյումրիում «Ազգային-ժողովրդավարական բևեռի» քարոզարշավի ժամանակ պատմաբան-մանկավարժ Էմմա Ալեքսանյանը Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանին խնդրեց մեկնաբանել «TRIPP ուղի» նախագիծը։

«Օգոստոսի 8-ինը իրավացի նշում եք՝ ո՛չ համաձայնագիր է, ո՛չ պայմանագիր է, անգլերենով օգտագործվում է շրջանակ բառը, անգամ դեկլարացիա չէ, և ուզում եմ հիշեցնել, որ առաջին պարբերության մեջ նշվում է՝ կողմերի վրա այդ փաստաթուղթը որևէ պարտավորություն չի դնում։

Բովանդակային առումով ինչ է այդ փաստաթուղթը, այն Ադրբեջանի մի մասը Ադրբեջանի մյուս մասին կապող միջանցք է։

7 անգամ այնտեղ հիշեցվում է հայկական ինքնիշխանության մասին, 7 անգամ կրկնվում է, բայց երբ որ փաստաթղթին ծանոթանում ես, հասկանում ես, որ որևէ ինքնիշխանության մասին խոսք չկա, որովհետև այդ միջանցքում, իսկ դա միջանցք է, ինչ էլ անունը տան, ամբողջ լիազորությունը տրվում է «TRIPP DEVELOPMENT COMPANY» կոչված կազմակերպությանը, որը մասնավոր կազմակերպություն պետք է լինի, որի 26 տոկոսը հայկական կողմին պետք է լինի, 74 տոկոսն առայժմ  Միացյալ Նահանգներին, որը իրավունք ունի վաճառելու, նվիրելու, իհարկե՝ Հայաստանի համաձայնությամբ։ Բայց մենք հասկանում ենք, չէ՞, որ Հայաստանը չի կարող դեմ լինել, եթե Ամերիկան  ուզի ինչ-որ մեկին վաճառել այդ բաժնետոմսերը, կրկնում եմ՝ դա մասնավոր ընկերություն է։

Սահմանը մենք պատվիրակում ենք մասնավոր ընկերությանը, որտեղ front office հասկացությունը կա, որտեղ անգամ հայ սահմանապահներն անգամ չեն լինելու, այլ լինելու են երրորդ երկրի սարքավորումները։

Երբ որ մենք խոսում ենք ինքնիշխանության մասին, ուզում եմ ձեզ հարց տալ, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, արդյոք դուք կարո՞ղ եք մտնել  «TRIPP»-ի գոտի, չեք կարող։ Այսինքն` ձեր սահմանադրական իրավունքը, որտեղ նշված է, որ դուք՝ որպես ՀՀ քաղաքացի, կարող եք Հայաստանի տարածքում ազատորեն շրջելու, չեք կարող, որովհետև այն դադարում է լինել Հայաստանի Հանրապետության տարածք։

Թղթի վրա գրվում է սուվերեն, իրականության մեջ վերահսկում է այդ մասնավոր ընկերությունը, որը արդեն սկսել է բանակցություններ, անգամ Ադրբեջանի հետ, black rock-ի միջոցով բաժնետոմսերի վաճառքի մասին։

Եվ եթե վաղը 30 տոկոսը այդ 74-ից վաճառվի ինչ-որ օֆշորում գտնվող ընկերության, հետո էլ պարզվի, որ այդ ընկերության թիկունքում թաքնված են ադրբեջանական և թուրքական ընկերություններ, չզարմանք, ինչպես օրինակ՝ «Լիդիանը» կա, Ամուլսարը այնտեղ է, չէ․ դա փաստ է։ Գոնե ես ցուցակներ ունեմ Թուրքիայի քաղաքացիների և ընկերությունների, թե որը ինչքան բաժնետոմս ունեն։

Հետևաբար` ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել, այո, կա որոշակի հոգեբանական զսպման պահ Ալիևի կողմից, որովհետև բնական է՝ Ալիևը չի ուզենա Թրամփի հետ հարաբերությունները փչացնել, բայց այն, որ երեկ, առաջին օրը Ադրբեջանի խորհրդարանում խոսակցություն էր գնում  «TRIPP»-ը վերանվանել Իլհամ Ալիևի անունով, նշանակում է՝  դա անգամ Ալիևին պետք չէ, այսինքն՝ ինքը պատրաստ է հարաբերություններ փչացնել Թրամփի հետ, հիմա թե ինչու է  պատրաստ, դա ուրիշ հարց է։

Այսինքն՝ եթե վաղը ինքը գործողությունների դիմի, այդ փաստաթուղթը որևէ զսպող դեր չի կատարի, պարզապես աշխարհաքաղաքական  վիճակը դեռևս նպաստավոր չէ», -ասաց Արա Պապյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031