Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 30-ը ցրված սկլերոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Մայիս 30,2026 17:58 Share

Շուրջ երկու տարի է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղապահովումն ամբողջովին իրականացվում է պետական միջոցներով:
Մինչ այդ թանկարժեք բուժումը շատ պացիենտների համար մնում էր անհասանելի, հաշմանդամության հասնելը` գրեթե անխուսափելի:

Հիվանդության 4 փուլերի համար առողջապահության նախարարությունը ձեռք է բերում 4 անվանում դեղ:

2024 թվականին, երբ մեկնարկեց այս կարևորագույն նախաձեռնությունը, ցրված սկլերոզ ունեցող հաշվառված պացիենտների թիվը 79 էր, 2025 թվականին 466 պացիենտ էր հաշվառված, 2026 թվականին նրանց թիվն արդեն 613 է. 2024 թվականից նրանք բոլորն ամբողջովին անվճար ստացել և ստանում են անհրաժեշտ դեղերը:
Յուրաքանչյուր պացիենտի դեղապահովումն իրականացնելու համար տարեկան հատկացվում է շուրջ 4 մլն դրամ:

Ցրված սկլերոզը երիտասարդների հիվանդություն է, համապատասխան դեղի ժամանակին չօգտագործելը գրեթե միշտ հանգեցնում է հիվանդության սրընթաց զարգացման ու հաշմանդամության:

Նորագույն ու թանկարժեք դեղերը, որոնք այժմ տրամադրում ենք մեր պացիենտներին, կանխարգելում են հիվանդության զարգացումը, ապահովում սպաստիկայի, կոորդինացիայի, միզապարկի խանգարումների, ցավերի քայլքի ու վարքի խանգարումների կառավարումը, ակնհայտորեն բարելավում նրանց կյանքի որակը:
Հիվանդության վաղ հայտնաբերումն ու ժամանակին սկսած բուժումը հնարավորություն են տալիս ցրված սկլերոզ ախտորոշում ունեցողներին ապրել լիարժեք և առանց լրջագույն բարդությունների։ Մայիսի 30-ը ցրված սկլերոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է։

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031