Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլի «խիզախությունից» առաջին հերթին շահում են Թուրքիան ու Ադրբեջանը. Անդրանիկ Թևանյան

Մայիս 30,2026 21:39 Share

«Մայր Հայաստան կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի 3-րդ հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից

Արդեն երկրորդ անգամն է, ինչ օտար պետության պաշտոնյան Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը որակում է խիզախություն: Խոսքն օրերս Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի տված որակման մասին է:

Որպեսզի հասկանանք, թե ինչ է նշանակում նիկոլական խիզախությունն Արևմուտք-Ռուսաստան հակամարտության պայմաններում, պետք է հիշել, թե ինչո՞ւ և ո՞ւմ կողմից Փաշինյանն առաջին անգամ արժանացավ «խիզախ» գնահատականին:

Առաջինը Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փաշինյանին տվեց «խիզախ» որակումը: Դա 2022թ․-ին էր՝ Պրահայում նույն թվականի հոկտեմբերի 6-ին Արցախն Ադրբեջանին դավաճանաբար հանձնելու շրջանակներում: Նիկոլը համաձայնել էր մակրոնների, միշելների հակառուսական ծրագրերի շրջանակներում Արցախն ու 120 հազար արցախցու դարձնել մանրադրամ և դնել աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին: Բնականաբար, հանուն իշխանական աթոռը պահելու հարցում նույն մակրոնների աջակցությունն ստանալու ակնկալիքով:

Հիմա Հայաստանն է դրվել աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին: Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում, այն է՝ դավաճանական վարքագծի դրսևորում:

Օտար երկրների պաշտոնյաներին պետք չէ մեղադրել: Իրենք իրենց երկրների շահերն են պաշտպանում: Իրենց համար Նիկոլը խիզախ է: Այլ հարց է, որ հայ ժողովրդի համար այդ ամենը ուրիշ որակում ունի՝ սարսափելի հետևանքերով:

Ի դեպ, Նիկոլի «խիզախությունից» առաջին հերթին շահում են Թուրքիան ու Ադրբեջանը:
Այս ամենին պետք է վերջ դնել հունիսի 7-ի ընտրություններով:
Միացի՛ր, որ փոխենք։

Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար

Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031