Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ Ալիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ մի քանի օրից փոփոխությունները գալիս են Գյումրի, և որ այստեղ անտուն ու աղքատ մարդ չի լինելու։
«Միջազգային ճանաչում ունի գյումրեցու թասիբը, ու դուք հազար անգամ ցույց եք տվել ձեր թասիբը, դուք չեք ընդունում այն մարդկանց, որոնց բերանից խոսք է ելնում և չեն անում, դուք նրանց տեղը ցույց եք տվել ևցույց կտաք»,- ասաց Ալիկ Ալեքսանյանը:
Նա խոսեց 300 հազար ադրբեջանցիների Հայաստան բերելու մասին, ասաց, որ նրանք քիչ-քիչ են գալու, երեխա են ունենալու ու այդպես են լցվելու մեր հայրենիքում, բայց իրենք թույլ չեն տալու։
Շիրակի մարզում «Ուժեղ Հայաստան» դաշինքի աշխատանքները համակարգող Ռուբեն Մխիթարյանն էլ հայտարարեց, որ փոփոխության ավետիսը հասել է Շիրակի մարզ։
Կարդացեք նաև
«Մի քանի օր առաջ մարդամեկը այս ամբիոնից ելույթ ունեցավ ու նշեց, որ Գյումրին լինելու է իր վերահսկողության տակ, ինքը մտածելու է Գյումրիի և գյումրեցու մասին։ Բայց այս մարդը 8 տարի քարը քարին չի դրել Գյումրիում և Շիրակի մարզում։
8 տարի մի հատ աշխատատեղ չի ստեղծել ու էսօր եկել են ոչ իրական, ոչ բարի սրտիկներով փորձում են ձեր սիրտը շահել», -ասաց Ռուբեն Մխիթարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































