Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն որևէ բնակչից գումար չի պահանջել. Պարզաբանում

Հունիս 02,2026 20:02 Share

Aravot.am կայքում 01․06․2026թ․ հրապարակված՝ «Զովեր» նորաստեղծ թաղամասի բնակիչների բողոքը» վերնագրով հոդվածի վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պարզաբանում է հետևյալը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ 11․11․2024թ․ թիվ 02/18․1/5299-2024 գրությամբ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրի 6-րդ փող․ թիվ 21 հասցեում կառուցված բազմաբնակարան բնակելի համալիրին (այսուհետ՝ համալիր) տրամադրվել են գազաֆիկացման տեխնիկական պայմաններ։

Նշված համալիրը սնուցող գազամատակարարման արտաքին ցանցը «Մագնոլիա Կոմֆորտ» ՍՊԸ-ի կողմից շահագործման նպատակով դեռևս հանձնված չէ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղին։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից համալիրում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններում գազասպառման համակարգի շինհավաքակցման աշխատանքներ չեն իրականացվել։

Ինչ վերաբերում է գազաֆիկացման նպատակով բնակիչներից պահանջվող 700 000 ՀՀ դրամ գումարին, հայտնում ենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն որևէ բնակչից գումար չի պահանջել և բարձրացված հարցի հետ որևէ առնչություն չունի։

Հ․Գ․ Նշված թեմայի վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հաղորդակցության ոչ մի միջոցով պաշտոնական հարցում չի ստացել։

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ
Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ
կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930