Հայ ազգային կոնգրես, ես վարչապետի թեկնածուն եմ, Արամ Մանուկյանն էլ մեր երկրորդ համարն է ցուցակում, ծանոթացեք՝ «Հայաստանի խելամիտ ուղին»,- այսպես է ներկայանում Նոր Նորքում քարոզարշավի ժամանակ Լևոն Զուրաբյանը: Քաղաքացիները հարցեր են տալիս թեկնածուին, երբեմն կատակում, շատերը դեմքով ճանաչում են ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուին:
-Ես ճանաչում եմ ձեզ, վաղուց քաղաքականության մեջ եք,- ասում է մի տիկին՝ վերցնելով ՀԱԿ-ի ծրագիրը:
-Ո՞նց եք գնահատում իմ գործունեությունը,- հետաքրքրվում է Զուրաբյանը:
-Շատ լավ,- ասում է քաղաքացին:
Կարդացեք նաև
-Դե ուրեմն հուսով եմ՝ ձայնը մեզ կտաք:
-Շատ լավ,- ասում է տիկինը:
-Բարև Ձեզ, ո՞նց եք,- հարցնում է Զուրաբյանը:
-Ընտիր,- պատասխանում է լրագրավաճառ տղամարդը:
-Այ, մարդն այսպես պետք է լինի, սա մեր նախընտրական ծրագիրն է, խնդրում եմ ծանոթանաք,- ասում է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն:
-Լուծո՞ւմ ես այս խաչբառերը,- հարցնում է Լևոն Զուրաբյանը:
-Բանավո՛ր, որ լրացնեմ, արդեն թանկ եմ վաճառելու,- կատակում է լրագրավաճառը,- ժամանակ ենք անցկացնում էլի:
-Բացի սրանից, մի հատ էլ մեր ծրագրի վրա ժամանակ անցկացրու, տես՝ «Հայաստանի խելամիտ ուղին» ենք առաջարկում,- հորդորում է Զուրաբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































