Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական հետապնդում է հարուցվել 142 անձի նկատմամբ. Արթուր Նահապետյան

Հունիս 03,2026 17:35 Share

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված ընտրական բնույթի հանցագործությունների քննության կապակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորություններին, ինչպես նաև ընտրական գործընթացների թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու գործում Կոմիտեի դերակատարմանը:

Անդրադառնալով կառույցի կողմից ընտրական հանցագործությունների դեմ տարվող հետևողական պայքարին և վերջին շրջանում արձանագրված բազմաթիվ բացահայտումներին՝ Կոմիտեի նախագահը փաստել է, որ դրանք հիմնականում վերաբերում են ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերին: Արթուր Նահապետյանը ներկայացրել է որոշ վիճակագրական տվյալներ՝ նշելով, որ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է ընդհանուր 89 քրեական վարույթ, ձերբակալվել է 128 անձ: Քրեական հետապնդում է հարուցվել 142-ի նկատմամբ: Նրանցից 65-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքն ու տնային կալանքը, իսկ 34 մեղադրյալի վերաբերյալ նախաքննությունն արդեն իսկ ավարտվել է:

Միաժամանակ Արթուր Նահապետյանն ընդգծել է, որ ընտրական հանցագործությունների բացահայտումներից բացի, Հակակոռուպցիոն կոմիտեի համար շատ ավելի կարևոր է նման դեպքերի կանխումն ու նախականխումը, որի ուղղությամբ ևս Կոմիտեն գործուն քայլեր է ձեռնարկում:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930