Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԾԿՀ-ի նոր կարգավորումը գազամատակարարման ոլորտում՝ թափանցիկություն, ճշգրիտ հաշվառում և վստահություն

Հունիս 03,2026 17:54 Share

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ, 2026 թվականի հունիսի 3-ի նիստում ընդունել է որոշում՝ ուղղված ոչ կենցաղային սպառողների բնական գազի հաշվառման գործընթացի թափանցիկության, ճշգրտության և արդյունավետության բարձրացմանը։

Որոշմամբ սահմանվել է, որ ոչ կենցաղային սպառողների (տնտեսվարող սուբյեկտների) հաշվառման սարքերը այսուհետ կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հաշվին և սահմանազատման կետում, անհրաժեշտության դեպքում, սպառողի տարածքից դուրս՝ գազաբաշխման համակարգի օպերատորի համար հասանելի վայրում։

Կարգավորումը նպատակ ունի ապահովել հաշվառման տվյալների առավել ճշգրիտ գրանցում, հեշտացնել սարքերի սպասարկումն ու ստուգումը, ինչպես նաև նվազեցնել հնարավոր վեճերի առաջացման ռիսկերը։ Հաշվիչների ցուցմունքների արձանագրման գործընթացում կապահովվի սպառողի և գազամատակարար ընկերության ներկայացուցիչների համատեղ մասնակցություն՝ երաշխավորելով տվյալների ճշգրտությունն ու հաշվարկների նկատմամբ փոխադարձ վստահությունը։

Որոշումը ևս մեկ քայլ է էներգետիկ ոլորտում կարգավորումների արդիականացման, ծառայությունների մատուցման որակի բարելավման և սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ ապահովելով հավասարակշռված, թափանցիկ և վստահելի միջավայր բոլոր շահագրգիռ կողմերի համար։

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930