«Մենք մի թքող պաշտոնյա ունենք, որ ասաց՝ մենք ենք հանձնել Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածը: Երևի իրենց կարծիքով ճիշտ են արել, որովհետև վերջը ձմեռը ձյուն գա, պետք է ճանապարհը մաքրեն, որ փոսեր լինեն, լադկա դնեն, այս անեն, այն անեն: Այն գլխից հանձնեցին, թող Ադրբեջանը տառապի՝ այդ ճանապարհը պահելով, սպասարկելով: Երևի սա է սրանց տրամաբանությունը»,- այսօր Հրազդանում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ եթե իրոք իր նշածն է ՔՊ-ի տրամաբանությունը, ուրեմն հերթով Սյունիքը, Վարդենիսը հանձնելով գալու են. «Որովհետև իրենք հող պահելու ու երկիր պաշտպանելու շնորհքը չունեն»։
Ըստ Քոչարյանի՝ Փաշինյանը վատագույն սցենարների վարպետ է՝ սկսած Արցախի հարցից մինչև պատերազմներ. «Բազմաթիվ սցենարներից այս մարդը միշտ ընտրում է վատագույնը: Սա արդեն բնավորություն է, ինչին կպնում է, մահ է բերում: Իր մահացու հաղթարշավը սկսել է «մարտի 1-ին», երբ հրահրեց ոստիկանների հետ բախումներ, 10 հոգու զոհաբերեց, ինքը փախավ: Սա է այս մարդու բնավորությունն ու տեսակը… Մարտի 1-ը թրեյնինգ էր փոքր ծավալի մեջ մեր ժողովրդի վրա, մեր քաղաքացիների կյանքի վրա: Այս մարդը այլ կերպ ապրել չի կարող, նա պետք է հրահրի բախումներ, տարանջատի ժողովրդին ու սերմանի թշնամություն, քայլող պատուհաս ու թշնամանք է»։
Քոչարյանն ասաց նաև, որ Փաշինյանը նոր արկածախնդրություն է սկսել՝ փչացնելով մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ. «Երևի Բրյուսելում ինչ-որ մեկին դուր գալու համար: Մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ ե՛ւ Մոսկվայի, ե՛ւ Բրյուսելի, ե՛ւ ԱՄՆ-ի հետ, դա հնարավոր է, մենք դա արել ենք նույնիսկ շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակներում»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































