Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Քոչարյան, դե մի զանգով լուծեք ելակի խնդիրը։ Զանգեք ՌԴ-ի ձեր ընկեր Վլադիմիր Պուտինին, ում հետ քիմիա ունեք»․ Արամ Սարգսյան. «Ա1+»

Հունիս 03,2026 23:57 Share

«Մեղավորը ՀՀ իշխանությունն է, հատկապես Էկոնոմիկայի նախարարությունը, որ այս ընթացքում` այս ամբողջ 8 տարիներին տեսնելով, որ Ռուսաստանի իշխանությունները ելակը մեզ վրա որպես քաղաքական գործիք են օգտագործում, այդ ուղղությամբ քայլեր չարեց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանի դեմ ռուսական պատժամիջոցներին։

Ռուսաստանը Վերին Լարսի անցակետում չի ընդունում Հայաստանից արտահանվող ելակը, պղպեղը, լոլիկը և այլ գյուղատնտեսական մթերքներ։ Բերքով բեռնված մեքենաները վերադառնում։

Արամ Սարգսյանը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեին, որ Ռուսաստանը տնտեսական լծակներն օգտագործելու է որպես քաղաքական պատժամիջոց մեր երկիրն իր ազդեցության տակ պահելու համար։ Եվ չի փորձել ոչ միայն արտահանման նոր ուղիներ ստեղծել, այլև մինչև այսօր չի պլանավորել, թե, օրինակ, եվրոպական շուկաներում ինչ մթերք է պետք վաճառել, որ մրցունակ լինի։ Ելակը մրցունակ չէ։ Բացի այդ, մինչև հիմա մեր գյուղմթերքի արտադրման ստանդարտները չեն համապատասխանեցրել եվրոպական պահանջներին։

Հիշելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե ինքը մեկ զանգով կկանգնեցներ պատերազմը՝ կոչով դիմում է նրան․ «Պարոն Քոչարյան, դե մի զանգով լուծեք ելակի խնդիրը։ Զանգեք Ռուսաստանի ձեր ընկեր Վլադիմիր Պուտինին, ում հետ քիմիա ունեք, ասեք այդ խնդիրը լուծենք, թե չէ դրանով մեր բարեկամությունը վտանգվում է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930