Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննել է Սերժ Հովնանեանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ գործը։
Դիմումատուն Լիբանանի քաղաքացի էր, և երբ նրա դեմ հայց է նեկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան, նա չի կարողացել ոչ միայն իր իրավունքն իրականացնել, այն է՝ եռօրյա ժամկետում դատարան ուղարկել պատասխան, այլ ծանուցում ստանալ, նրա լսելու իրավունքը խախտված է եղել։ Նկատենք նաև, որ այդ ժամանակահատվածում Լիբանանում պատերազմական վիճակ էր։
Դիմումատուն տեղյակ չի եղել իր դեմ ներկայացված հայցադիմումի բովանդակությանը։
Խնդիրն ընտանեկան էր, կապված էր երեխային տեսնելու սահմանափակումներին, հեռախոսային, նամակագրական կապով երեխայի հետ հաղոդակցվելու, ծփվելու արգելմանը։
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, ըստ գործի նախապատմության, որի իրավական բացերին անդրադարձել էր «Առավոտը», հանձին նրա ներկայացուցչի՝ փաստաբան Հասմիկ Օհնիկյանի, ՍԴ դիմումատուն վերաքննիչ բողոք էր ներկայացրել, նշելով իր լսման իրավունքի իրացումից զրկվելու մասին։ Վերաքննիչ դատարանը մերժել էր լիբանանցուն, նա դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարանն անցած տարվա սեպտեմբերի 25-ին նույնպես մերժել է Ս.Հովնանեանին։
Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ օրենսդիրը ձևավորել է տաբեր մոտեցումներ պաշտպանության տարբեր միջոցների բողոքարկման հարցում։ Տվյալ դեպքում, ըստ ՍԴ-ի, թվարկելով վերաքննության կարգով բողոքակման ենթակա դատական ակտերը, միևնույն ժամանակ չի սահմանափակել դրանց շրջանակը, նշելով, որ վերաքննության կարգով կարող են բողոքարկվել նաև այլ որոշումներ, պայմանով, որ բողոքարկումը նախատեսված լինի օրենքով։
Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1828 որոշմամբ սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել դիմումատուի կողմից վիճարկվող հոդվածն այնքանով, որքանով չեն նախատեսում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված պաշտպանական որոշման վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն։
Ըստ ՍԴ-ի՝ իրավակարգավորումը հանգեցրել էր նրան, որ «անձը զրկվում է ոչ միայն դատական ակտի վերանայման հնարավորությունից, այլև արդյունավետ դատական պաշտպանության միջոցներից օգտվելու հնարավորությունից նույնիսկ այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանի կողմից թույլ է տրվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող խախտումներ»։ Այսինքն, պաշտպանական որոշման բողոքարկման իրավունքի կրողը ոչ միայն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձն է, որի իրավունքները սահմանափակվում են, այլ կարող է դատարանի փաստմամբ լինել ընտանեկան և կենցաղային բռնության ենթադրաբար ենթարկված անձը։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.06.2026


















































