ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, նկատում է. «Երբ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի խորհրդարանի կողմից միաձայն ընդունվեց Անկախության հռչակագիրը, ոչ ոքի մտքով այն ժամանակ չէր անցնի, որ պատմական այդ իրադարձության 36-րդ տարեդարձը մենք կդիմավորենք մի Հայաստանում, որի իշխանությունները, մերժելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը, կընդունեն ադրբեջանական հայատյաց կառավարական պրոպագանդայի այն պնդումը, որ ՀՀ Սահմանադրությունը, հղում տալով Անկախության հռչակագրին, տարածքային պահանջներ է դնում Ադրբեջանի առաջ: Հանդես կգան Հայ առաքելական սուրբ եկեղեցու սահմանադրորեն երաշխավորված ազատություններն ու ինքնուրույնությունը ոչնչացնելու կառավարության հակասահմանադրական ծրագրով: Պատրաստակամություն կհայտնեն` հավելումն ԹՐԻՓՓ-Զանգեզուրի միջանցքի տրամադրմանը նաեւ Ադրբեջանին հանձնելու, այսպես կոչված, «անկլավները», ինչն էլ ավելի կխորացնի Ադրբեջանի վերահսկողությունը Հայաստանին ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ռազմավարական հաղորդակցության ուղիների նկատմամբ:
Այսպես կոչված, նիկոլական «իրական Հայաստանն» իրականում սեփական պետական կամքից զրկված, ազգային հայկական պետությունը վերացրած եւ ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է: Այդ ծրագիրը հայ ժողովրդի կողմից չի ընդունվել, ընտրությունները կեղծված են, եւ հայ ժողովուրդը դեռ իր խոսքը կասի»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































