Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավոր Վազգեն Ռշտունին պարզապես երեսպաշտ է»․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Հունիս 04,2026 18:29 Share

ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Վազգեն Ռշտունու նախագահությամբ, այսօր որոշում է կայացրել՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել տնային կալանքի․ այս մասին քիչ առաջ դատարանում հայտարարեց սրբազանը։

«Դատավոր Վազգեն Ռշտունին պարզապես երեսպաշտ է»,- այսօր «18 արդարների» գործով նիստի ժամանակ հայտարարեց գործով հիմնական մեղադրյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պարզաբանելով, որ 2025 թվականի դեկտեմբերի 30-ին այս դատավորը մերժել էր իր խափանման միջոցի փոփոխությունը։ Այժմ սրբազանի համար պարզ չէ՝ ի՞նչն է փոխվել, որ նույն դատավորը այլ որոշում է կայացրել։ Նա հայտարարեց՝ իր կյանքում և վարքում ոչինչ չի փոխվել դեկտեմբերի 30-ից հետո՝ հավելելով, որ մեր երկրում ճշմարտությունն ու արդարությունը պետք է տեղ ունենան, ոչ թե նպատակահարմարությունը։

 

Սրբազանը հայտարարեց, որ ինքը չի ընդունում այս որոշումը․ «Ինձ համար բացարձակ վիրավորական է տնային կալանք կոչված երևույթը, ինչքան էլ բացված լինի։ Անընդունելի է դա։ Այս պահի որոշմամբ ասում եմ՝ չեմ ընդունելու, պարզապես պաշտպաններիս հետ պետք է խորհրդակցեմ և ասեմ հետագա քայլերս»։

Սրբազանը նաև հայտարարեց, որ հունիսի 7-ին Սուրբ Էջմիածնի տոնն է․ հորդորեց ՀՀ քաղաքացիներին՝ այդ օրը գնալ ընտրության՝ հանուն մեր հոգևոր ազատագրության և ընտրել ընդդիմադիր ուժերից որևէ մեկին։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930