Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան չի կարող F-35 կործանիչներ ստանալ. Մարկո Ռուբիո

Հունիս 04,2026 20:15 Share

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Թուրքիան չի կարող վերադառնալ ամերիկյան F-35 կործանիչների ծրագիր, քանի դեռ ուժի մեջ են գործող օրենսդրական սահմանափակումները։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ, պատասխանելով դեմոկրատ կոնգրեսական Դինա Տիտուսի հարցին, Ռուբիոն ասել է. «F-35 ինքնաթիռները չստանալու պատճառն այն է, որ նրանք ռուսներից գնել են S-400 համակարգեր»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ռուբիոն հստակեցրել է նաև, որ հարցը ոչ թե քաղաքական նախապատվությունների, այլ իրավական պարտավորությունների տիրույթում է։ Ըստ նրա՝ Վաշինգտոնի վարչակազմն այս պահին չունի Անկարայի կարգավիճակը փոխելու լիազորություն, քանի որ խնդիրը կարգավորվում է ԱՄՆ «Ազգային պաշտպանության լիազորության մասին օրենքով» (NDAA) և գործող այլ իրավական ակտերով։

Հիշեցնենք, որ ապրիլին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն շուտով կլուծի Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը՝ կապված S-400-ների հետ: «Bloomberg»-ի աղբյուրների համաձայն էլ՝ 2025-ի սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հասկացրել էր, որ պատրաստ է քննարկել Թուրքիայի կողմից F-35-ների գնման հարցը:

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930