«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ MPG ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն ասուլիսում ներկայացրեց քարոզարշավի, նախընտրական տրամադրությունների, կուսակցությունների վարկանիշների և այլ թեմաների վերաբերյալ հարցման արդյունքները, որն իրականացվել է հունիսի 2-3-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է 1104 քաղաքացի։
Մասնավորապես, հարցին՝ տեղյա՞կ եք, թե երբ են տեղի ունենալու խորհրդարանական ընտրությունները, հարցվածների 91.7%-ը դրական պատասխան է տվել։
Հարցին՝ արդյոք խորհրդարանական ընտրությունները կանցնեն արդա՞ր, թե կեղծիքներով, 29.2%-ը պատասխանել է՝ միանշանակ արդար, 25.4%-ը՝ ավելի շուտ արդար, 17.7%-ը՝ ավելի շուտ կեղծիքներով, 16%-ը պատասխանել է՝ միանշանակ կեղծիքներով, 11.8%-ը դժվարացել է պատասխանել։
Կարդացեք նաև
Հարցին՝ եթե խորհրդարանական ընտրություններն անարդար անցնեն, պատրա՞ստ եք արդարության հասնելու համար դուրս գալ փողոցային պայքարի, 38.9%-ը պատասխանել է՝ միանշանակ այո, 10.4%-ը՝ ավելի շուտ այո, 9.7%-ը՝ ավելի շուտ ոչ, 35.7%-ը՝ միանշանակ ոչ։ 5.3%-ը դժվարացել է պատասխանել։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































