Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղղակի, ինքը չհասկացավ, որ առաջին անգամ գործ ունի մարդկանց հետ, որոնք բանավեճերում միշտ էլ իրեն հաղթել են։ Ու երեկ էլ հաղթեցին». Լեւոն Զուրաբյանը՝ երեկվա հեռուստաբանավեճի մասին

Հունիս 05,2026 16:47 Share

«Սա այն դեպքը չի՞, որ ասում են՝ ռեժիմը խուճապի մեջ է»,- ասաց ԱԺ ընտրություններում ՀԱԿ ցուցակի առաջին համար Լեւոն Զուրաբյանը «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով երեկ Հանրայինի եթերում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդների մասնակցությամբ բանավեճին եւ այսօր ուժայինների կողմից իրականացվող ձերբակալություններին ու կալանավորումներին, ինչպես նաեւ «Armat Media»-ի խմբագրությունում իրականացվող խուզարկություններին։

«Երեկ իմ համար անսպասելիորեն նա ենթարկվեց հանրային էկզեկուցիայի։ Այդպիսի բան իր հետ դեռ չէր եղել։ Ըստ երեւույթին, նախորդ դեբատների փորձը իրեն ավելորդ վստահություն էր ներշնչել ու ինքը համարում էր, որ պրոբլեմ չի ունենալու։ Ուղղակի ինքը չհասկացավ, որ առաջին անգամ գործ ունի մարդկանց հետ, որոնք իրեն միշտ էլ բոլոր բանավեճերում հաղթել են։ Եվ հիմա էլ հաղթեցին։ Հիմա էլ ունեցավ եւ պարզվեց իր ամբողջ սնանկությունը։ Ինքը ոչ մի հարցի չկարողացավ պատասխանել»,-ասաց պարոն Զուրաբյանը։

Նա խոսեց նաեւ իր պատկերացմամբ խոսափողերի հետ կապված տեխնիկական բնույթի խորամանկությունների մասին, որի ժամանակ ելույթ ունեցողների ձայները աննկատ խլացվում կամ իջեցվում էին։ «Երեկ խլացնում էին Նարեկ Կարապետյանի ու իմ խոսափողերը, բայց չնայած այդ դաղալություններին, խոսք չտալուն եւ այլն, արդյունքը ուղղակի աղետալի էր Նիկոլի համար»,-փաստեց Լեւոն Զուրաբյանը։

Խոսելով այսօր առավոտյան սկսված ուժայինների գործողությունների մասին՝ ՀԱԿ փոխնախագահը ասաց. «Ինձ թվում է՝ սա PR կամպանիա է՝ ընտրություններից առաջ։ Այսինքն, տեսնելով, որ պարտվում ե, հատկապես, երեկվա բանավեճից հետո, ինքը փորձում է ընդդիմադրի աչքին թոզ փչել, որ ահա, սկսվեց՝ «Չոռնի Գագոյին» բռնեցին, Արման Սահակյանին բռնեցին, Արմեն Աշոտյանին բռնեցին։

Անդրադարձ կատարվեց նաեւ երեկվա բանավեճում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե Մինսկի խումբը ստեղծվել էր Արցախի հարցը չլուծելու համար։ Եվ ներկայացրեց այս առիթով համացանցում իր կատարած գրառումը։«Ինքն ըստ էության մեղադրանք է ներկայացնում Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Ռուսաստանին։ Այս թեզի հեղինակը Ալիեւն է; Ու մեկ էլ պարզվում է, որ երբ պիտի ընտրի Ամերիկայի, Ֆրանսիայի ու Ադրբեջանի միջեւ, Նիկոլն ընտրում է Ալիեւի նարատիվը։ Իրեն հարցրեցին, թե ինքը մեղադրում է Ամերիկային ու Ֆրանսիայի՞ն, ինքը նորից կրկնեց սա։

Սա լավագույն ապացույցն է, որ այս մարդու տերն ու տիրականը Ալիեւն է»,-ասաց Լեւոն Զուրաբյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930