Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ ծառայությունները զգուշացրել են իրեն «Արեւմտյան Ադրբեջանի» պրոյեկտի մասին. Լեւոն Զուրաբյան

Հունիս 05,2026 17:54 Share

«Հայելի» ակումբում անդրադառնալով երեկ Հանրայինի եթերում բանավեճի ընթացքում արծարծված կարեւորագույն խնդիրներից՝ Ալիեւի պահանջով 300 հազար ադրբեջանցի Հայաստանում բնակեցնելու իշխանության պատրաստակամության շուրջ ծավալված թեժ քննարկմանը՝ ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ընտրություններում ընտրացուցակի առաջին համար Լեւոն Զուրաբյանն ասաց. «Երեկ շատ ազդեցիկ բան արեց Նարեկ Կարապետյանը։ Ինքը ցույց տվեց, որ մեր հատուկ ծառայությունները զգուշացրել են իրեն արեւմտյան Ադրբեջանի պրոյեկտի մասին։

Բայց միայն դա՞։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պատերազմից երկու ամիս առաջ զեկույց է ներկայացրել, որ պատերազմի վտանգը շատ բարձր է եւ մենք այդ պատերազմում երկար չենք դիմանա։ Պետք է հարցը լուծել դիվանագիտական մեթոդներով։ Այդ մարդը գրել եւ Անվտանգության խորհրդին է ներկայացրել։ Ու ամենահրեշավոր բանն այս ամեն ինչում այն է, որ այնպես չէր, որ այդ դիվանագիտական լուծումը պետք էր մոգոնել։ Դիվանագիտական լուծումը դրված էր իր սեղանին՝ հինգ շրջանը տալու։ Սա նշանակում է, որ մենք գործ ունենք հանցագործի հետ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930