ՆԳՆ-ն այսօր առավոտյան տեսագրություն է հրապարակել, ըստ որի՝ «քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել և ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են մեկ անձի: Նա ներկայացվել է Քննչական կոմիտե»։
Ավելի վաղ անդրադառնալով նման տեսագրություններին՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել էր. «ՔՊ կենտրոնական գրասենյակից պարբերաբար քաղաքական հանձնարարականներ ստացող իրավապահ համակարգն այդպես էլ կադրեր չհրապարակեց նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կատարածների, քարոզչական ակցիաները խոչընդոտածների` ձեռքերը ոլորելով բաժիններ տանելու, առավել ևս՝ կալանավորելու վերաբերյալ։
Կարդացեք նաև
Ուժային համակարգն առանձնահատուկ կուրություն է ցուցաբերում իշխանության գեներացրած ագրեսիվ բառապաշարի, սպառնալիքներ պարունակող խոսքի և բացահայտ մոլորեցնող տեսանյութերի նկատմամբ։
Պետական ողջ համակարգն իր գործունեությամբ վերածվել է ՔՊ-ի կցորդի, որի ներկայացուցիչներին ևս, ինչ-որ պահի, Փաշինյանը կզոհաբերի»։


















































