Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտումների նոր ահազանգեր ընտրատեղամասերից

Հունիս 07,2026 19:15 Share

Լոռու Գարգառ համայնքում տեղակայված թիվ 22/34 ընտրատեղամասում ՀԷՑ-ի աշխատակիցը ուղղորդում է ընտրողներին․ կազմվել է արձանագրություն:

Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության:

Շենգավիթ վարչական շրջանի 8/49 ընտրատեղամասում ՔՊ-ականը մտել է քվեախուց և ուղղորդում է տարեց կնոջը քվեարկել հօգուտ ՔՊ-ի։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Շիրազ Մանուկյանը հայտնում է՝ բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ Վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որ մարդիկ կարողանան գնալ և կատարել իրենց ընտրությունը։

 

Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբ, որը ապօրինաբար միջամտում է քվեարկությանը։

Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձը:

Քաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀԿԿ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930