Անդրադառնալով արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելու հավանականության մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Այս իշխանությունը ամենալայն քրեական, վարչական գործիքակազմը կիրառելով չհաջողեց իր համար խորհրդարանում 50+1 ապահովել։ Եվ դա հիմա իր համար գլխացավանք է, ինչի մասին խոսում է նաեւ արտահերթ ընտրությունների գնալու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Նա հասկանում է, որ Բաքվի օրակարգով, ադրբեջանական տնային աշխատանքով սահմանադրությունը չի կարող անցկացնել»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































