News.5tv.am-ը հայտնել էր, որ այսօր պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում իրենց անծանոթ մի քաղաքացի է հաշվառված: Սրա վերաբերյալ մեկնաբանություն է տվել երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, սակայն, պարզաբանել են՝ Ռոբերտ Քոչարյանի բնակության վայրում՝ Իսակովի փողոց, 23/7-ում հասցեում հաշվառված հավելյալ անձի վերաբերյալ ահազանգի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա են «Իսակովի 23/7 կից հողատարածք» «Իսակովի 23/7 հարակից շինություն», ինչպես նաև՝ «23/7 հող․ կից տնակ» հասցեները։ Տարածված լուսանկարի անձը հաշվառված է Իսակովի 23/7 հասցեի հարակից տարածքում գտնվող շինություններից մեկում։


















































