Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիում առավոտյան 5-ին մորը ձերբակալել էին փոքրիկների ներկայությամբ»․ Ավետիս Առաքելյան

Հունիս 07,2026 18:40 Share

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը ընտրության էր եկել իր մանկահասակ երեխաների՝ տղայի ու դստեր հետ Գյումրվու «Բաղնիքում» տեղակայված ընտրատեղամասում, որտեղ անասելի ակտիվություն էր նկատվում․ բակում ընտրողների մեր հերթեր էին գոյացել։

Հերթ կանգնեց նաև Ավետիս Առաքելյանը։ Նա լրագրողների հետ զրույցում խոսեց իշխանության ռեպրեսիաներից, տեղեկացրեց, որ վաղ առավոտյան իրենց դաշինքից 4 անձի են բերման ենթարկել, այդ թվում՝ կանանց։ «Ինձ համար զարմանալի է ու անընդունելի, որ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին պայքարում էր էդ ռեժիմի դեմ, բայց արի ու տես հեղափոխությունը խժռեց իրեն, ու ինքը ռեժիմ դարձավ», -ասաց Ավետիս Առաքելյանը։ Նա ասաց՝ անիրավ ձեռագրով են շարժվում ու պատմեց, թե ինչպես են կանանց հետապնդել, առավոտյան ժամը 5-ին մտել են տուն, երեխաների աչքի առաջ մորը բերման ենթարկել։

Ըստ Ավետիս Առաքելյանի, ինքը քվեարկեց հանուն հայոց պատմության, հայ մշակույթի, Բիլբիլիական Արարատի, հանուն Հայ Առաքելական եկեղեցու ու ուժեղ Հայաստանի։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930