Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների շրջանակում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 322 տեղեկությունները ստուգման փուլում են. ՆԳՆ

Հունիս 08,2026 13:50 Share

Տեղեկատվություն Ազգային ժողովի հերթական ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին (ամփոփ ժամը 10։00-ի դրությամբ)

Հունիսի 8-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 619 ահազանգ, որոնց մեջ ներառված են ինչպես տեղեկատվական, այնպես էլ ստուգման ենթակա զանգեր։

Արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 52, քվեարկության գաղտնիության խախտման՝ 27, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու՝ 9, ընտրակաշառք տալու` 4, ընտրական գործընթացներին խոչընդոտելու` 2, ընտրատեղամասում սառը զենք կրելու, խուլիգանության և ֆիզիկական ներգործության 1-ական դեպքեր, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 18 անձ։

Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 322 տեղեկությունները ստուգման փուլում են։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքները․

Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 2435 անձ, տեղեկանք է ստացել 1172-ը։

Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 1221 անձ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 1725 զանգ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 1745 քաղաքացու։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930