«ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրավերով ԱՊՀ դիտորդների խումբը 2026 թ. մայիսի 18-ից ընտրությունների կազմակերպման և անցկացման մշտադիտարկում է իրականացրել՝ առանց միջամտելու երկրի ներքին գործերին: Առաքելության կազմում եղել է 120 դիտորդ՝ ԱՊՀ 7 երկրից, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից և գործադիր կոմիտեից»,- ասուլիսում նշեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովը։
Նրա ձևակերպմամբ՝ ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտումներ չեն արձանագրվել, ընտրություններն անցել են ՀՀ Սահմանադրությանն ու Ընտրական օրենսգրքին համապատասխան, դրանք եղել են բաց ու մրցակցային։ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը հավելեց, որ հանդիպումներ են ունեցել ԿԸՀ-ի, ԱԳՆ-ի, Գլխավոր դատախազության, ՆԳՆ-ի, Վարչական դատարանի ղեկավարության հետ, ունեցել են ճեպազրույցներ և հարցազրույցներ։
Ինչ վերաբերում է հունիսի 7-ին, այդ օրն այցելել են ավելի քան 750 ընտրական տեղամաս Երևանում և 9 մարզերում։
Նուրլան Սեյտիմովի խոսքով՝ քարոզարշավն ապահովել է մրցակցայնություն ու բազմակարծություն, կուսակցություններին ու թեկնածուներին քարոզչության իրականացման համար հավասար հնարավորություններ են տրվել, բոլորի ծրագրերը լուսաբանվել են ԶԼՄ-ների կողմից։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Sputnik Արմենիայի»


















































