Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան գրառումը
Կար ժամանակ, երբ Վրաստանում տեղի էին ունենում պատմական մեծ պատմություններ, որոնք ազդում էին տարածաշրջանի եւ աշխարհի վրա: Այս ժամանակն այժմ անցյալում է:
Երեկ, մեր անմիջական հարևանությամբ՝ Հայաստանում տեղի ունեցավ մի բան, որը որոշում է մեր, տարածաշրջանի եւ Ռուսաստանի ճակատագիրը: Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի ուղիղ շանտաժին, ուշադրություն չդարձրեց քարոզչությանը եւ լուրերին, չվաճառվեց փողի ու դատարկ խոստումների դիմաց և կրկին ընտրեց Փաշինյանին։ Այս ընտրությամբ Հայաստանի շարժումը դեպի Արեւմուտք անշրջելի է:
Հայաստանում չաշխատեց ФСБ-ի (Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայություն «Ա.») «Իվանիշվիլի 2012» ծրագիրը: Դա տեղի է ունեցավ մի շարք պատճառներով:
Կարդացեք նաև
2012 թվականին Օբամայի վարչակազմը ցանկանում էր հեռացնել ինձ, քանի որ մենք խանգարում էինք Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Իսկ այժմ ԱՄՆ փոխնախագահն ու պետքարտուղարը ժամանեցին Երեւան՝ աջակցելու Ռուսաստանից անկախ կուրսին, իսկ Թրամփը հրապարակայնորեն աջակցեց դրան:
2012 թվականին Եվրոպան մինչեւ վերջ աջակցեց ինձ, բայց նրանք չտեսան Իվանիշվիլիի ներկայացրած վտանգը:
Ռուսաստանն այսօր միջազգայնորեն շատ ավելի թույլ է, քան այն ժամանակ: Բացի այդ, Փաշինյանը հաշվի առավ իմ օրինակը և Կարապետյանին տնային կալանքի տակ դրեց, ինչպես նաև թույլ չտվեց, որ նա փող բաժանի։
Եվ ամենակարևորը՝ հայ ժողովուրդն իր աչքով տեսավ, թե ինչ բերեց ռուս օլիգարխի իշխանությունը Վրաստանին և Ռուսաստանին ասաց՝ «ոչ, շնորհակալություն»։ Հետևաբար մերժեց նաև օլիգարխ Կարապետյանին, որի հիմնական կապիտալը ռուսական ծագում ունի։
Պուտինը Փաշինյանից ուզում էր ազատվել ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ինձանից։ Փաշինյանն էլ իշխանության էր եկել ժողովրդական հեղափոխության արդյունքում, իսկ Պուտինը նման բաների նկատմամբ ալերգիա ունի։ Այդ պատճառով Պուտինը չխոչընդոտեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմին՝ հույս ունենալով, որ այդ կերպ կազատի իրեն Փաշինյանից։ Նա էմբարգո սահմանեց հայկական արտադրանքի նկատմամբ և հայկական եկեղեցին ներգրավեց Փաշինյանին տապալելու գործում։ Երբ դա էլ արդյունք չտվեց, շրջանառության մեջ դրեց «հայ Իվանիշվիլիին», սակայն այժմ այդ ծրագիրն էլ տապալվեց։
Երեկվանից հետո ևս մեկ անգամ շատ հստակ երևաց, թե որքան մեծ անոմալիա է Իվանիշվիլիի ռեժիմը մեր տարածաշրջանում և ընդհանրապես ժամանակակից աշխարհում։
Ուստի մենք՝ վրացիներս պետք է հետեւություններ անենք. ինչպես դա արեցին Ադրբեջանն ու Հայաստանը, ժամանակն է, որ բոլորս միասին աշխարհին ցույց տանք, որ ռուսներ չենք ուզում։
Առաջարկում եմ հունիսի 20-ը նշել որպես Արժանապատվության օր՝ ի հիշատակ այն օրվա, երբ վրացիները վտարեցին Գավրիլովին, և դուրս գալ Ռուսթավելի պողոտա՝ հայտարարելու, որ երբեք չենք համակերպվի մեր սիրելի երկրի՝ Ռուսաստանի գաղութի վերածվելուն։
Այդ դիրքորոշումը պետք է մշտապես ցուցադրվի, որպեսզի Ռուսաստանը կորցնի մեզ կուլ տալու ախորժակը, և աշխարհին ցույց տանք, որ ազատության ձգտումով ոչ մեկից պակաս չենք:


















































