Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 7-ի դրությամբ փաստացի ցանկություն են հայտնել և ընտրությանը մասնակցել են տնային կալանքի տակ գտնվող թվով 398 քաղաքացիներ

Հունիս 08,2026 23:13 Share

2026 թվականի հունիսի 7-ի դրությամբ Պրոբացիայի ծառայությունում տնային կալանք խափանման միջոցով հաշվառված անձանց թիվը կազմել է 922 անձ, որոնցից, սակայն, միայն 869-ն են ունեցել ընտրելու իրավունք։

Վերջիններիս ընտրական իրավունքի անարգել իրականացումն ապահովելու և աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով ծանուցվել է վերոնշյալ բոլոր անձանց՝ ընտրությանը մասնակցելու ցանկություն ունեցողների քանակը պարզելու համար, որոնցից, ըստ նախնական հարցումների, 319-ը հրաժարվել են ընտրությանը մասնակցելուց:

ՆԳՆ-ի հետ համագործակցության արդյունքում կազմակերպվել և իրականացվել է թվով 47 անձանց ընտրատեղամասերի փոփոխություն, ապահովվել է թվով 43 անձանց հաշվառում և ընտրողների ռեգիստրում ներառում, թվով 9 անձանց անձնագրին փոխարինող Ձև 9 տեղեկանքի ստացում՝ անձնագիր չունենալու հանգամանքով պայմանավորված, բացի այդ թվով 89 անձանց անձը հաստատող փաստաթղթեր ստացվել են վարույթ իրականացնող և պետական այլ մարմիններից։

2026 թվականի հունիսի 7-ի դրությամբ փաստացի ցանկություն են հայտնել և ընտրությանը մասնակցել են տնային կալանքի տակ գտնվող թվով 398 քաղաքացիներ՝ ՀՀ ամբողջ տարածքում:

Այսպիսով, Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության կատարած աշխատանքի արդյունքում տնային կալանքի տակ գտնվող, ընտրությանը մասնակցելու ցանկություն հայտնած բոլոր քաղաքացիները ևս իրացրել են իրենց ընտրելու իրավունքը:

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930