Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը
Քննարկումներ եմ տեսնում, թե ինչո՞ւ երեկվանից փողոցային պայքար չկա, արժե՞ դուրս գալ, թե` ոչ։
Իմ շփումները ընդդիմություն ընտրած մարդկանց հետ, նաև սոցցանցերում հետընտրական ռեակցիաները ցույց են տալիս, որ փողոցի էներգիա չկա։ Հրապարակ դուրս գալը կավարտվի մի քանի օր աղմկելով ու տուն գնալով։
«Ինչո՞ւ» հարցի պատասխանը, ըստ իս, հետևյալն է։
Կարդացեք նաև
1) Ընտրությունների օրը մեծ առումով հանգիստ է անցել։ Դա չի նշանակում, որ խախտումներ, կեղծիքներ չեն եղել։ Բայց չի եղել իրավիճակ, որը նախկինում մարդկանց փողոց էր հանում։
2)Առաջին և երկրորդ տեղի միջև տոկոսային տարբերությունը մեծ է։
Փողոցի ուժեղ էներգիան գեներացվում է, երբ մարդկանց` առաջին հորիզոնականին մոտ տոկոս ապագայի իր հույսը կապում է մեկ ուժի, ավելի ճիշտ` լիդերի հետ։
«Միացյալ ընդդիմություն» ասվածը կաշխատեր, եթե մեկ դաշինքով լիներ, մեկ լիդերով։
3)Իսկ գլխավոր պատճառը խարիզմատիկ, իր քաղաքական հետաձգով մարդկանց լավ ծանոթ և ընդունելի լիդերի բացակայությունն է։
Այստեղ ևս «Միասնական ընդդիմություն» գաղափարը խնդիրներ ունի, քանի որ մեկ լիդերի օգտին չի քարոզել։
Այնպես որ, որքան էլ ձեր սիրտը չհամակերպվի, մի զարմացեք, որ փողոցային պայքարի իրավիճակ ու համընդհանուր տրամադրություն չկա։


















































