Լրահոս
Օրվա լրահոսը

Իզաբելլա Աբգարյան. «Խցանումների դեմ այլ լուծումներ պետք է առաջարկվեն, որեւէ մեկին հաճելի չի լինի մայրաքաղաք մտնել սահմանափակումներով. «Հրապարակ»

Սեպտեմբեր 11,2026 10:55 Share

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն ասում է. «Սա դատարկ գաղափար է, որը չունի իրավական ուժ, նման նախագիծ չի ընդունվել, սա ընդամենը առաջարկ էր իշխանության կողմից՝ Երեւանն իբրեւ թե բեռնաթափելու համար, իբրեւ թե ուզում են Երեւանում ավտոմեքենաների թիվը սահմանափակել` մարզերի բնակիչների հաշվին: Ի դեպ, խոսքը ոչ միայն տրանսպորտի մասին է, այլեւ՝ առհասարակ մարզերից եկող բոլոր ավտոմեքենաների:

Այդ ծրագիրը նախատեսում է, որ ցանկացած մարզից Երեւան մուտք գործող ավտոմեքենա պետք է կայանել Երեւանի մուտքի մոտ, իսկ մարզերի բնակիչները տրանսպորտով պետք է շարունակեն իրենց ճանապարհը: Այս ամենը լի է տարբեր ռիսկերով, սոցիալական ռիսկից սկսած:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի հիմնական գործատու քաղաքը Երեւանն է, մարզերում չկա աշխատանք, մարդիկ մարզերից գալիս են Երեւան` տաքսի են վարում, առաքիչ են աշխատում իրենց մեքենաներով, այսինքն` ո՞նց կարելի է մարդկանց ասել` մի եկեք գումար աշխատելու։ Բացի դա էլ, տրանսպորտի սակագինն են թանկացրել, մարդիկ ստիպված երկու տրանսպորտ պետք է փոխեն, ինչը գումարային խնդիրներ է նաեւ առաջացնելու։

Ի դեպ, եթե ավտոկայանատեղիներ կառուցեն, խոսվում է, որ դրանք էլ են լինելու վճարովի: Այսինքն` սա ռիսկային ծրագիր է, որը չի կարող իրականանալ: Խցանումների դեմ այլ լուծումներ պետք է առաջարկվեն, որեւէ մեկին հաճելի չի լինի մայրաքաղաք մտնել սահմանափակումներով, այնպես որ, չի կարելի մարզերին այսպես նեղացնել: Եթե առավոտյան եւ երեկոյան ժամերին հանրային տրանսպորտն անգամ երեւանցիներին չի հերիքում, հետաքրքիր է` ինչպե՞ս են մարզերի բնակիչների հարցը լուծելու: Երեւանում չկան այդքան ավտոբուսներ:

Այնպես որ, սա զուտ գաղափար է եւ, կարծում եմ, զուտ կարծիքներ հավաքելու նպատակ ունի: Պատկերացնում եմ՝ եթե նման բան տեղի ունենա, մարզերի ավագանիներն էլ կարող են Երեւանից մարզեր գնացող ավտոմեքենաների մուտքն արգելել, ի՞նչ են անելու այդ դեպքում: Հերթական պառակտումն է լինելու` Երեւան-մարզեր»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930