Sputnik Armenia. Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը, կարծում է Պետդումայի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին:
Նրա խոսքով` արվել է ամեն ինչ՝ ապահովելու համար, որ այդ կուսակցությունների օգտին քվեարկած մարդկանց քվեաթերթիկները ոչնչացվեն կամ վնասվեն։
«Տեղական դիտորդները և ընդդիմությունն արդեն հայտնել են քվեարկության ընթացքում խախտումների մասին։ Եղել է «կարուսելային քվեարկություն», քվեաթերթիկների հեռացում, բաց քվեարկություն և զինվորականների կողմից խմբային քվեարկությունը։ Ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալություններ են եղել թե՛ քարոզարշավի ընթացքում, թե՛ լռության օրը, թե՛ քվեարկության օրը»,- ասել է պատգամավորը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը։


















































