Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն ստացել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ

Հունիս 09,2026 13:14 Share

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ի ժամը 11։00-ին։ 38 ԸԸՀ-ներից 21-ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել։

17 ԸԸՀ-ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և Հայաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից։ Ստացվել է ընդհանուր թվով 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ։ ԸԸՀ-ները ժամը 12։00-ին հրավիրած իրենց նիստերում  կամփոփեն ստացած դիմումները և ԿԸՀ կայքում կհրապարակվի տեղեկատվություն, թե որ ՏԸՀ-ների քվեարկության արդյունքներն են վերահաշվարկվելու։

Հիշեցնում ենք, որ վերահաշվարկի աշխատանքներն իրականացվում են ԸԸՀ-ների նստավայրերում՝ ուղիղ եթերով, և բաց են այն անձանց համար, ովքեր այդ նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն՝ հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներ, հավատարմագրված դիտորդական առաքելության ներկայացուցիչներ, ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների լիազոր ներկայացուցիչներ, վստահված անձինք, թեկնածուներ, լիազորներ՝ ԿԸՀ կողմից տրամադրված վկայականների և անձը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում։

Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ ԸԸՀ-ները չեն ստացել։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930