Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրուշո. Հայտնել են, որ «Պռեգոմեշ» խանութի ցուցափեղկից պետք է հանվի մեծ խաչը, հակառակ դեպքում կտուգանեն

Հունիս 09,2026 16:38 Share

Արծաթյա զարդերի արտադրությամբ զբաղվող երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հայտնում է, թե իրենց ասել են, որ մինչև ամսի 11-ը Pregomesh խանութի վրայից պետք է հանվի մեծ խաչը, հակառակ դեպքում տուգանվելու են:

Երևանի քաղաքապետարանից պնդում են, թե «Պռեգոմեշ» խանութի ցուցափեղկում տեղադրվել է ինքնակամ գովազդ, որը ենթակա է ապամոնտաժման։ Այս մասին «Sputnik Armenia»-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի Գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։

Առաքելյանի խոսքով` Երևանում արտաքին գովազդ տեղադրելու չափորոշիչները հստակ են և գոյություն ունի գովազդի տեղադրման թույլտվության ընթացակարգ։

«Այս տնտեսվարողն իր խանութի ֆրիզային հատվածում ունի «Պռեգոմեշ» հայերեն և անգլերեն գրվածքով տեղադրման թույլտվություն, իսկ ցուցափեղկում որևէ արտաքին գովազդի դիմում չենք ստացել, հետևաբար որևէ արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն տնտեսվարողը չունի։ Վարչական շրջանի համապատասխան բաժնի աշխատակիցների կողմից տնտեսվարողին տեղեկացվել է խնդրի մասին։ Ինքնակամ տեղադրված գովազդը ապամոնտաժելու համար տրվել է ժամանակ»,–ասել է Առաքելյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930