Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ գուցե այս ամենը արվում է, որ Գագիկ Ծառուկյանը հրաժարվի քաղաքական պայքարից, չվերցնի մանդատները, որպեսզի ՔՊ-ն բոնուսների շնորհիվ կարողանա 2-3 մանդատ ավել ունենալ ԱԺ-ում. «Ժողովուրդ»

Հունիս 10,2026 10:31 Share

ՀՀ դատախազությունը երեկ պաշտոնապես տեղեկացրեց, որ «դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գ. Ծ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով»։

Սակայն ստեղծված իրավիճակում կա մի կարևոր հանգամանք։ Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, հետևաբար նաև որևէ խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ միջնորդությունը և համապատասխան թույլտվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից չեն տրամադրվել դատախազությանը։ Ծառուկյանը պատգամավորի թեկնածու է և ունի անձեռնմխելիություն։

Սա նշանակում է, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, նոր քրեական վարույթի մասին չէ, այլ նախկինում հարուցված քրեական գործի շրջանակում իրականացվող գործընթացի մասին է, որի վերաբերյալ տեղեկությունը պաշտոնապես հրապարակվել է միայն այժմ։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել, թե հարկերից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթը կոնկրետ երբ է հարուցվել։ Սակայն դատախազությունից պատասխանել են. «Այն, ինչ այս պահին կար հրապարակման ենթակա, ասել ենք, մնացած հարցերը՝ գրավոր»։ Դիմել ենք։

…Այսպիսով, Ծառուկյանի գործը ի ցույց է դնում քաղաքական բռնաճնշման դասական դրսևորում. Փաշինյանը ԱԺ-ում երկուշաբթի վերահաստատեց, որ պետք է եռագլուխ կուսակցությունների ղեկավարները «նստեն», երեքշաբթի արդեն դատախազը հայտարարություն տարածեց։ Իսկ գուցե այս ամենը արվում է, որ Գագիկ Ծառուկյանը հրաժարվի քաղաքական պայքարից, չվերցնի մանդատները, որպեսզի ՔՊ-ն բոնուսների շնորհիվ կարողանա 2-3 մանդատ ավել ունենալ ԱԺ-ում»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930