Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյոք տեսնում եք հնարավորություն, որ կարելի է ավելի ամբողջական եւ արդյունավետ պայքարել». Գեղամ Նազարյանը՝ ընտրակաշառքների մասին

Հունիս 10,2026 13:17 Share

«Առաջիկայում իրականացնելու ենք խուզարկություններ, ձերբակալություններ եւ այլ աշխատանքները։ Կիրառելու ենք ողջ գործիքակազմը՝ գնալու ենք քրեական հետապնդումների»,- խորհրդարանում, 2025 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ հավելելով, որ ունեն դեպքեր, որոնք դեռ չեն հանրայանացվել։

Նա պատասխանում էր պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին․ «Ընտրակաշառքի դեպքերի ծավալները, որ բացահայտեցիք ․․․ հասկանում ենք, որ ծավալները շատ ավելի մեծ են եղել, քան բացահայտումն է, բայց դա ոչ թե ձեր թերացումն է, այլ ֆիզիկապես անհնար է այդ ծավալների դեմ ամբողջական եւ արդյունավետ պայքարել։ Ախր էս անտերը մեր երկրի հիմքերն է քանդում, կրծում է էլի, սրանից վատ բան չկա։ Արդյոք տեսնում եք հնարավորություն, որ կարելի է ավելի ամբողջական եւ արդյունավետ պայքարել»։

Արթուր Նահապետյանը մանրամասնում է․ «Ընտրական հանցագործություններով չեմ կարող ասել, որ ունեցել ենք հարյուր տոկոսանոց արդյունք, բայց կարող եմ ասել, որ արդյունավետ է աշխատել կոմիտեն։ Հաստիքներում 72 քննիչ ունենք, 78 անձ էլ օպերատիվ աշխատանքում, 60 թափուր հաստիք ունենք։ Նման ներուժի պայմաններում 100-ից ավել դեպքեր ենք բացահայտել, 115 քրեական վարույթ ենք քննել»։

Գեղամ Նազարյանը նկատեց․ «Երեկոյան ժամերին որոշ մարդկանց ներկայությունը, ակտիվությունը ընտրատեղամասերի մոտ, կապը ներսի հետ՝ որոշակիորեն ցույց էր տալիս, թե այդ թելը որտեղից էր գալիս եւ ուր էր գնում։ Սա մեր երկրի այսօրվա ու վաղվա համար կարեւոր գործերից մեկն է։ Խնդրում եմ ձեզ, շարունակեք աշխատել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930