ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 11-ին առաջին ընթերցմամբ քննարկել է Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանի տեղեկացմամբ նախագծի ընդունմամբ նախատեսվում են օրենսդրական երաշխիքներ տույժի միջոցներ կիրառելիս ազատությունից զրկված անձանց՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը բացառելու համար: Այդ դեպքում ներպետական օրենսդրական կարգավորումները կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին: Բացի այդ, ազատությունից զրկված անձանց նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձեւով տույժի միջոցների կիրառման առավելագույն ժամկետները կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին:
Առաջին փոփոխությամբ առաջարկվում է որոշ տույժեր կիրառելիս բացառել մերձավոր ազգականների հետ դատապարտյալի հաղորդակցման իրավունքի սահմանափակումը: Մյուս փոփոխությամբ առաջարկվում է անձին պատժախցում պահելու գործող՝ առավելագույն 15 օրը փոխարինել 14 օրով:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:
Կարդացեք նաև
ԱԺ



















































