Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Հայկ Ավագյանին և Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել

Հունիս 11,2026 17:13 Share

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Հայկ Ավագյանի և Արթուր Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն վարույթի շրջանակներում կալանավորվել էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 2 թեկնածուներ՝ Սասուն Բադոյանը և Վահե Եղիազարյանը։ Հունիսի 7-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի՝ Հայկ Ավագյանի, Սասուն Բադոյանի, Արթուր Աբրահամյանի, Վահե Թավաքալյանի, Վահե Եղիազարյանի, Աշոտ Սահակյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930