«Կեղծ ընտրություններից հետո ամենամեծ կեղծիքն այն է, որ ասում են, թե Հայաստանի ծաղիկներն արդեն դուրս են եկել Լեհաստան ու չգիտես էլ որտեղ։ Այսօր հայտնի առեւտրի ցանցերից մեկում տեսա, որ մեծ ծաղկային տոնավաճառ է։ Եվ ակամայից մտածեցի, որ այդ ցանցը այսուհետ Եվրամիության տարածք է դարձել»,-ասաց «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը «Հայելի ակումբում։
«Իսկ ընդհանուր առմամբ, փաշինյանական իշխանության սուտը, կեղծիքը մեր երկիրը տանում են լուծարման։ Հայաստանում ընտրակեղծարարությունը սկսվեց ընտրությունից ամիսներ առաջ։
Հիմա հիշեցնեմ։ Ընտրություններից առաջ։ Նիկոլ Փաշինյան։ Ընտրողների հետ հանդիպում։ «Եթե ես չունենամ սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին Հայաստանում պատերազմ կլինի։ Սա ոչ այլ ինչ է, քան ճնշում, բռնաճնշում, վախի մթնոլորտ ընտրողի քվեի վրա։ Սկսվեցին համատարած ձերբակալություններ, անգամ լրատվամիջոցներ սկսեցին փակել, մարդկանց ունեցվածքը խլելու մասին հայտարարություններ արեցին։ Այս ամենը բերեցին, հասցրեցին հունիսի 7-ի ընտրությունների արդյունքին։ Ընդդիմադիրներին ձայն տվող մարդիկ վախենում էին տնից դուրս գալ։
Ես այսօր լսում եմ Նիկոլ Փաշինյանին։ Կեղծիքի, ստի վրա հիմնված իշխանությունը, վստահ եմ, պիտի փլուզվի։ Սա չի կարող երկար մնալ։ Վստահ եմ, որ ժողովուրդը ի վերջո ոտքի կկանգնի։ Բայց, ցավոք, ոտքի կկանգնի ոչ թե այն ժամանակ, երբ երկիրն է գնում լուծարման, այլ, երբ որ իր գրպաններն է լուծարվում։
Կարդացեք նաև
Ի՞նչ սուտ է ասում այսօր։ Ասում է՝ ծիրանը այնպես կարտահանենք, որ վախենամ ասեք՝ Փարիզից մեզ ծիրան ուղարկեն։ Բոլորս հասկանում ենք, թե սա ինչ մասշտաբի սուտ է։ Այս ընտրությունները մեր պատմության մեջ ամենախայտառակ, ամենաանամոթ ընտրություններն էին»,-ասաց տիկին Ստեփանյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































