Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ընտրություններում նման առճակատմամբ մրցակցության առանցքում TRIPP-ն էր, և հետընտրական զարգացումներն էլ, մեծ հաշվով, կապված են այս աշխարհաքաղաքական ծրագրի հետ. Արամ Սարգսյան

Հունիս 13,2026 22:39 Share

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեր տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների կիզակետը, առանցքը և հենակետը TRIPP-ն է։ TRIPP-ը միջինասիական հանրապետությունները Կասպից ծովով, Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով կապում է Եվրոպային։ Այս լոգիստիկ, էներգետիկ, կոմունիկացիոն և թվային ուղու ջատագովն ու ֆինանսական ներհոսքն ապահովողը ԱՄՆ-ն է։ TRIPP բազմաշերտ ծրագրից շահում են ներգրավված բոլոր երկրները։

Իմ համոզմամբ՝ ՀՀ-ն շահում է մի փոքր ավելի, քանի որ դառնում է խաղաղության լրացուցիչ երաշխիք իր համար, իսկ ծրագրի գլխավոր շահառու ԱՄՆ-ն ամրագրում է իր ներկայությունը ՀՀ-ում, կոնկրետ դեպքում, որ պակաս կարևոր չէ, Սյունիքի մարզում։ Ո՞վ է դեմ ծրագրին։ Բնականաբար՝ Ռուսաստանը, քանի որ TRIPP-ում ներգրավված բոլոր երկրները, բացառությամբ Թուրքիայի, նախկին խորհրդային հանրապետություններ են, որոնց ՌԴ-ն իր ազդեցության գոտին է համարում և պետական մակարդակով կասկածի տակ է դնում այդ երկրների լիարժեք ինքնիշխանությունը։

TRIPP-ը չի ողջունում նաև Չինաստանը, որը միջինասիական հանրապետությունները դիտարկում է որպես իր ազդեցության գոտի, սակայն առանձնապես չի էլ հակադրվում։ Իմ կարծիքով՝ ՀՀ ընտրություններում նման առճակատմամբ մրցակցության առանցքում TRIPP-ն էր, և հետընտրական զարգացումներն էլ, մեծ հաշվով, կապված են այս աշխարհաքաղաքական ծրագրի հետ, քանի որ իրականացման պարագայում ՌԴ-ն կորցնում է ոչ միայն Հայաստանը, այլև Կենտրոնական Ասիայի իր ազդեցության տակ գտնվող բոլոր երկրները։ Հայաստանում կայացած ընտրությունները հույս են տալիս մեզ և TRIPP-ի անդամ բոլոր երկրներին, որ այս աշխարհաքաղաքական նախագիծը կարող է իրականություն դառնալ։ Ծրագրով շահագրգռված բոլոր երկրները շնորհավորեցին վերընտրված իշխանությանը, քանի որ հակառակ պարագայում խնդիրը շատ ավելի բարդ էր դառնալու։ Ներքաղաքական դաշտում ընտրության արդյունքները վիճարկող ուժերը, բնականաբար, շարժվելու են ՌԴ-ի ուղղորդմամբ, որն էլ ի վերջո շնորհավորելու է ՀՀ իշխանությանը։ Դա էլ ընդդիմադիր հատվածի համար ազդակ է դառնալու, որ վերցնեն մանդատները և փորձեն խնդիրներ ստեղծել նոր ԱԺ-ում։ Իմ կարծիքով՝ մանդատներ վերցնելու մասին արժի հայտարարել մինչև ՌԴ նախագահի շնորհավորանքը, որովհետև ընտրություններում մեր ժողովրդի տված քվեն այլ տարբերակի հնարավորություն չի թողնում, և՝ փառք Տիրոջը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930