Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների արդյունքների ապալեգիտիմացումը հո պոզով-պոչով չի լինում․ Տիգրան Գրիգորյան

Հունիս 14,2026 22:25 Share

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

ԿԸՀ-ն քվեարկության արդյունքները անվավեր ճանաչված ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակեց։ Սա ուղիղ ազդեցություն է ունենալու ինչպես ԲՀԿ-ի խորհրդարան չանցնելու վրա, այնպես էլ ՔՊ-ի մանդատների թվի վրա, որոնք ավելանալու են 3-ով՝ իշխող ուժի համար ԱԺ-ում երեք հինգերորդ ապահովելով։

Մի շաբաթ «պայքարում էին», որ հանկարծ ռուսները չապալեգիտիմացնեն ընտրությունների արդյունքները, որ հետո իրենք բոլորի աչքի առաջ, անթաքույց կերպով, քրեաօլիգարխիկ ուժերը ապամոնտաժելու վերաբերյալ հանկարծակի ակտիվացած կենացների ֆոնին, օրենքի ակնհայտ խախտումով իրենց 3 մանդատ ավելացնեն։

Ընտրությունների արդյունքների ապալեգիտիմացումը հո պոզով-պոչով չի լինում։ Հիմա, իհարկե, ի հայտ կգան բացատրություններ, որ հանուն ինքնիշխանության ու ժողովրդավարության են ակնհայտ բեսպրեդելով զբաղվում, բայց այդ ամենը արդեն էական չէ։ Սա շատ վտանգավոր նախադեպ է, որը նաև ցույց է տալիս, որ իշխող ուժը արդեն վաղուց որևէ կարմիր գծեր չունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930