«Իրանն այսօր». Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են հուշագրի տեքստը և այն կստորագրեն այս ուրբաթ՝ հունիսի 19-ին։ Սա դեռ համաձայնության առաջին փուլն է, ու վերջնական համաձայնագրի համար կողմերը պետք է շարունակեն բանակցությունները:
Ըստ իրանական կողմի ՝
🔹Արդեն այս գիշերվանից պատերազմը դադարեցվում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում ։
🔹Վերացվում է Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը։
Կարդացեք նաև
🔹Հորմուզի նեղուցը բացվում է հուշագրի ստորագրումից հետո (դեռ պարզ չէ՝ ինչ կարգավորումներով):
🔹 Բանակցությունների հաջորդ՝ 60-օրյա փուլը կմեկնարկի ամերիկյան կողմի պարտավորությունների կատարումից հետո՝ կապված պատերազմի դադարեցման, շրջափակման վերացման և ակտիվների ապասառեցման հետ։
🔹 Բանակցությունների հաջորդ փուլում քննարկվելու են միջուկային հարցը և Իրանի դեմ ուղղված բոլոր պատժամիջոցների՝ թե՛ առաջնային, և թե՛ երկրորդային, ինչպես նաև Անվտանգության խորհրդի ու ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի բանաձևերի չեղարկումը:
🔹Քննարկվելու է նաև Իրանի տնտեսական վերականգնման հարցը, դրա իրագործման մեխանիզմները:
🔹 Մյուս հարցը կողմերի պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության մեխանիզմի սահմանումն է:


















































