Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրահարույց տեղամասերում ավելի քան 3000 ձայների ազդեցությունը մանդատների բաշխման վրա անհնար է բացառել առանց հիմնավորված և հրապարակային մաթեմատիկական հաշվարկի. «Ականատես» դիտորդական առաքելություն

Հունիս 15,2026 21:35 Share

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ «Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը

 

«Ականատես» դիտորդական առաքելությունը խիստ վիճահարույց է համարում ԿԸՀ-ի գնահատականն առ այն, որ թիվ 12/13, 10/51 և 35/65 տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, ինչպես նաև հարցականի տակ է դնում վերաքվեարկություն չնշանակելու որոշումը։ Արձանագրում ենք, որ ընդունված որոշումը խնդրահարույց է ներպետական ընտրական օրենսդրության, միջազգային իրավական չափանիշների և հանրային վստահության ապահովման տեսանկյունից։

Թեև ԿԸՀ-ի պնդումը, թե վերաքվեարկության ժամանակ նախնական արդյունքների հայտնի լինելը կարող է հանգեցնել «տակտիկական քվեարկության», բխեցվել է Վենետիկի հանձնաժողովի զեկույցից, սույն դեպքում այն չի կարող գերակայել քաղաքական ուժի կողմից անցողիկ շեմի հաղթահարման իրական պատկերը պարզելու հրամայականին։

Կարևոր է ընդգծել, որ նախընտրական շրջանում ի հայտ են եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք բաժանելու և քվեարկության հարկադրանքի վերաբերյալ բազմաթիվ դեպքեր։

Այնուամենայնիվ, խնդրահարույց տեղամասերում ավելի քան 3000 ձայների ազդեցությունը մանդատների բաշխման վրա անհնար է բացառել առանց հիմնավորված և հրապարակային մաթեմատիկական հաշվարկի։ Նման հաշվարկի չտրամադրումը խաթարում է գործընթացի թափանցիկությունը։

Այս ընտրողներին իրենց ակտիվ ընտրական իրավունքից զրկելը՝ տակտիկական քվեարկության մասին ենթադրություններով, ուղղակիորեն խախտում է համաչափության իրավական սկզբունքը, քանի որ քվեի չեղարկումը չի կարող համարվել «համաչափ և անհրաժեշտ միջոց» ընտրական վարչարարության սխալի վերացման համար։

«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրում է, որ ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը ցանկացած ժողովրդավարական գործընթացի լեգիտիմության անկյունաքարն է։ ԿԸՀ-ի այս որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում, որը կարող է ստվերել ընտրական գործընթացի արդարության հանրային ընկալումը։

 

«Ականատես» դիտորդական առաքելություն

 

Հայտարարությանն ամբողջությամբ՝ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930