Ո՞ր կազմակերպությունն է իրականացրել ՀՀ նոր կենսաչափական անձնագրերի դիզայնի մշակումը:
ՀՀ քաղաքացիների նոր կենսաչափական անձնագրերի ձևավորման համար մրցույթ չի հայտարարվել։ Պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) պայմանագրով նախատեսվում է, որ Հանրային գործընկերը տրամադրում է փաստաթղթերի գեղարվեստական ձևավորման հայեցակարգը, իսկ վերջինիս իմպլեմենտացիան, դիզայնի լուծումները մշակում է Մասնավոր գործընկերը։ Դեռևս ՊՄԳ մրցույթի փուլում Մասնավոր գործընկերն իր տեխնիկական առաջարկում ներկայացրել էր անձը հաստատող փաստաթղթերի դիզայնի տարբերակ՝ ներառելով հայկական զարդանախշեր, թռչնատառեր ու ազգային գույներ։ Առաջարկն առավելագույնս որակյալ ինտեգրելու ևլավագույն արդյունքի հասնելու համար նպատակահարմար է գտնվել Մասնավոր գործընկերոջ մասնագետներին լոկալ փորձագետներով աջակցող ռեսուրս մոբիլիզացնել։
Ովքե՞ր են դիզայնի կոնցեպտի հեղինակները (դիզայներներ, արվեստագետներ կամ ստեղծագործական թիմի անդամներ)։
«Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման» պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի շրջանակում դիզայնի աշխատանքային խումբ ստեղծելու, անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին ՆԳ նախարարի 1461-Ա հրամանով ձևավորվել է դիզայնի աշխատանքային խումբ և սահմանվել խմբի գործունեության նպատակը, այն է՝
Կարդացեք նաև
ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նմուշների համար համապատասխան մոտեցումներ և լուծումներ ստանալ՝ սահմանելով ընդհանուր սկզբունքներ, գաղափարներ, ուղղորդիչ տեղեկատվության չափորոշիչներ, որոնք ձևակերպվելու են գրավոր բովանդակային նյութում՝ հայեցակարգի տեսքով։ Դիզայնի աշխատանքային խմբում ներգրավված էին ներկայացուցիչներ Ներքին գործերի, Արդարադատության, Բարձր տեխնոլոգիաների, Արտաքին գործերի նախարարություններից, Ազգային անվտանգության ծառայությունից, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամից, ՀՀ կենտրոնական բանկից, «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից, Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, «Ֆիլատելիստների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Հովիկ Մուսայելյանը (չի մասնակցել քննարկումներին), «Ֆիլատելիստների հայկական ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ Էդուարդ Կուրղինյանը և գրաֆիկական դիզայներ Մուշեղ Գարուկյանը։
Մի շարք նիստերից հետո հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նմուշների դիզայնի հայեցակարգ», ըստ որի պետք է ներառվեին հետևյալ թեմաներին նվիրված պատկերներ՝ ճարտարապետություն, մանրանկարչություն, պետականություն, պատմություն, բնություն, գյուղատնտեսություն, արհեստ, ինչպես նաև դիտարկվեր ՀՀ ոչ նյութական մշակութային արժեքների ցանկից հնարավոր միավորներ պատկերելու հնարավորությունը։ Հայեցակարգը տրամադրվել է Մասնավոր գործընկերոջը։
Արդյո՞ք դիզայնի մշակման ընթացքում ներգրավվել են ոլորտային մասնագետներ (ազգագրագետներ, մշակութաբաններ, պատմաբաններ)։ Եթե այո՝ նշել նրանց անունները և մասնակցության ձևաչափը։
Գաղափարների հավաքագրման փուլում դիմել ենք ստեղծագործող երիտասարդների՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից, «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրից և «Պիքսարտ» ընկերությունից։ Իմպլեմետացիոն փուլում աջակցություն է ստացվել, մասնավորապես, «Պիքսարտ» ընկերության մասնագետներից։
Արդյո՞ք դիզայնն անցել է մասնագիտական փորձաքննություն մինչև հաստատումը։ Եթե այո՝ ո՞ր կառույցների կամ մասնագետների կողմից։
Դիզայնի մշակման ընթացքում, ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ, աշխատանք է տարվելտարբեր նեղ մասնագետների հետ` Հնագիտության և ազգագրության ինստիտուտից, ինչպես նաև ներգրավվել էլեզվաբան, հուշարձանագետ, պատմաբան և այլն։ Ֆոնային զարդանախշերն ընտրվել են դիզայներ Արմեն Քյուրքչյանի կողմից կազմված հայկական զարդանախշերի հավաքածուից։ Օգտագործված թռչնատառերի մասով խորհրդակցություններ են անցկացվել Մատենադարանի մասնագետների հետ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































