Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Հունիս 17,2026 18:15 Share

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր բավարարեց դատախազության միջնորդությունը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Փաստաբանի խոսքով՝ Քոչարյանի մեղադրանքը վերաբերում է 2004, 2009 թվականի դեպքերին՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, փողերի լվացում։

«Ըստ էության, հանձնաժողովն արձանագրեց մի բան, որ ինքը չգիտի՝ ինչ է անում… պարզ է, որ հանձնաժողովը չգիտի՝ ինչ գործառույթներ ունի: Ինքը գտնում է, որ ուղղակի պետք է կարդա, եթե հայերեն տեքստ է գրված, պետք է բավարարի: Եթե ուշադիր նայեք՝ հանձնաժողովի բոլոր քվեարկությունները միաձայն են, չկա մի հոգի, որ ասի՝ չէ էլի, ես համաձայն չեմ հանձնաժողովի հետ»,- ասաց Օրբելյանը։

Փաստաբանն ասաց, որ հանձնաժողովում այսօր ներկայացրել են, որ մեղադրանքում ներկայացված տեղեկությունները ոչ թե հիմնավորված չեն, այլ սուտ են։

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930