Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարող նման ընտրություններ կազմակերպած, նման կեցվածք դրսևորող իշխանությունը լինել եվրոպամետ։ Բացառվում է». Վարդան Հարությունյան

Հունիս 17,2026 23:03 Share

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գրում է.

«Ինքս չեմ լսել, լրագրողն ասաց, թե Փաշինյանը հայտարարել է, իբր, ընդդիմության բոլոր ձայներն էլ ընտրակաշառքով են։ Այն, որ մեր երկրում ընտրակաշառք եղել է ու կա, դուրս է կասկածից։ Բայց պնդել, թե ընդդիմության ստացած բոլոր ձայներն էլ ընտրակաշառքի արդյունք են՝ պետության հիմքերը խարխլող, վնասակար հորինվածք է։

Չի կարող լինել նման բան։ Աշխարհի ամենալավ իշխանությունն անգամ ունի ընդդիմություն, ունի անհամաձայններ, ունի իշխանության դեմ քվեարկողներ։ Կան, իհարկե, երկրներ, որտեղ բոլոր ձայներն էլ իշխանությանն են։ Ասենք՝ Հյուսիսային Կորեան, որտեղ հակառակ քվեարկության դեպքում կյանքից կզրկվես, Բելառուսը, որտեղ, եթե կյանքից էլ չզրկվես, ապա բանտում կհայտնվես, մեր հարևան Ադրբեջանը, որտեղ ընդդիմություն լինելու իրավունքը մեծ շռայլություն է։ Շատ կան այդպիսի երկրներ։

Մենք, բայց, դեռ 1990-ականների առաջին տարիներին, երբ ընտրում էինք մեր զարգացման ուղղին, երբ անկախության օգտին էինք քվեարկում, գիտեինք՝ ունենալու ենք երկիր, որտեղ լինելու է իշխանություն ու իշխանության քննադատ ընդդիմություն, որին մարդիկ իրենց ձայնն են տալու՝ առանց վախենալու, առանց երկմտելու, առանց թիրախավորվելու վտանգի։ Ընդդիմությունն էլ լինելու է օրենքով պաշտպանված։ Ազատ մրցակցություն է լինելու ու ազատ ընտրություններ։ Այդպես գիտեինք, սա էինք ցանկանում։

Ցավով պետք է փաստենք, որ մի պահից սկսած ունեցանք ատելությամբ ու թշնամությամբ համեմված ընտրություններ, որոնց արդյունքները մեզ երբեք էլ չբավարարեցին։ Որոնց դեմ մենք ընդվզեցինք։ Իսկ այսօր ատելությունն էլ ավելի խորն է։ Իրոք, աննախադեպ է։ Վերջապես կիրառելի դարձավ այս բառը։

Չի կարող նման ընտրություններ կազմակերպած, նման կեցվածք դրսևորող իշխանությունը լինել եվրոպամետ։ Բացառվում է։

Լավ էլ լուկաշենկոյամետ են ու պուտինամետ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930