Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ շվեյցարական նախագահության հատուկ աշխատանքային խմբի ղեկավար Մուրիել Պենըվերի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԵԱՀԿ շվեյցարական նախագահության առաջնայնություններին և քննարկել ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցության խորացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի։
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանում հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման կարևորությունը։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ ԹՐԻՓՓ ծրագրի իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։
ՀՀ ԱԳՆ


















































