Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգետիկ անցումը չի կարող մնալ ինքնահոս․ Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիան ստանձնել է Հայաստանի էներգետիկ անցման հաբի ձևավորման հանձնառությունը

Հունիս 18,2026 14:07 Share

Երևանում տեղի է ունեցել «Էներգետիկայի ապագան Հայաստանում» ֆորումը։ Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի, ՀՀ ՏԿԵ նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի էլեկտրական ցանցերի, միջազգային զարգացման և ներդրումային կառույցների, տեղական ֆինանսական կառույցների, գործարար համայնքի, հիմնադրամների և ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Ոլորտային առաջին ֆորումն իրականացրել է Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիան։

Ֆորումին քննարկվել են վերականգնվող էներգետիկայի արագ զարգացումը, արևային կայանների աճը, էլեկտրաէներգիայի պահանջարկի փոփոխվող կառուցվածքը, ցանցային ինտեգրման խնդիրները և կուտակիչ համակարգերի անհրաժեշտությունը, որոնք Հայաստանի առաջ ձևավորել են նոր օրակարգ․ էներգետիկ անցումը պետք է ոչ միայն խրախուսել, այլև համակարգել և կառավարել։

Ֆորումի հիմնական ուղերձը հստակ էր․ Հայաստանի էներգետիկ ապագան չի կարող կառուցվել ինքնահոս շուկայի, հատվածական որոշումների կամ առանձին նախաձեռնությունների վրա։ Այն պահանջում է միասնական օրակարգ, կանխատեսելի կարգավորում և ոլորտի բոլոր դերակատարների միջև ինստիտուցիոնալ համագործակցություն։

Ֆորումի ընթացքում շեշտվեց՝ ԱԷՀԱ-ն ստեղծվել է որպես արևային էներգետիկայի ոլորտը համախմբող մասնագիտական կառույց և այժմ՝ մեկ տարի անց, հայտարարում է զարգացման երկրորդ փուլի մեկնարկի մասին՝ արևային էներգետիկայի ոլորտային ասոցիացիայից դառնալով Հայաստանի էներգետիկ անցման հաբ։

Զարգացման երկրորդ փուլում ԱԷՀԱ-ի շուրջ կհամախմբվեն տեխնոլոգիական կրթական կառույցների, կուտակիչ համակարգերի, էլեկտրամոբիլության, ֆինանսական կառույցների, հիդրոէներգետիկայի և փոքր ՀԷԿ-երի ոլորտում գործող գործընկերները։  Հաջորդ փուլերով նախատեսվում է ներգրավել նաև էներգաարդյունավետության, կանաչ շինարարության, հողմային էներգետիկայի, ինժեներական, կրթական և տեխնոլոգիական ուղղությունները ներկայացնող կազմակերպություններին։

ԱԷՀԱ-ի նպատակը մեկ հարթակում Հայաստանի էներգետիկ ամբողջական արժեքային շղթայի ձևավորումն է՝ արտադրությունից մինչև կուտակում, ցանցային ինտեգրումից մինչև ֆինանսավորում, կարգավորումից մինչև կրթություն և շուկայի զարգացում։

«Հայաստանի էներգետիկ անցումն այլևս ապագայի հարց չէ․ այն տեղի է ունենում հիմա։ Մեր խնդիրն է, որ այդ անցումը չլինի հատվածական, անկանխատեսելի կամ միայն առանձին ընկերությունների մակարդակով։ Այն պետք է ունենա միասնական հարթակ, որտեղ շուկայի խնդիրները բարձրաձայնվում են, վերածվում օրակարգի և տարվում դեպի գործնական լուծումներ։ ԱԷՀԱ-ի զարգացման երկրորդ փուլը հենց այս հանձնառության մասին է», –  ֆորումի ընթացքում իր ելույթի խոսքում նշել է ԱԷՀԱ տնօրեն Ջուլիետա Սիմոնյանը։

Ֆորումին առանձնահատուկ շեշտադրվեց այն թեզը, որ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ․ վերականգնվող էներգետիկայի աճը կարող է մնալ որպես առանձին շուկայական գործընթաց կամ վերածվել երկրի էներգետիկ անկախության և տնտեսական դիմադրողականության ռազմավարական հիմքի։ Եվ այս համատեքստում հայտարարվել է ոչ միայն իր զարգացման, այլ Հայաստանի համար կարևոր ազգային հարցի շուրջ հանձնառության մասին՝ ինչպես ձևավորել անվտանգ, անկախ, կանխատեսելի և ներդրումային առումով գրավիչ էներգետիկ համակարգ։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930