«Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է Եվրամիություն։
Շնորհակալություն Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին նվերի և շատ արդյունավետ քննարկման համար։
Մենք հանդիպեցինք վաղը մեկնարկող «Կապակցվածության օրակարգ» (Connectivity Agenda) հարթակի գործարկումից առաջ, որի շրջանակում շարունակելու ենք մեր աշխատանքը՝ Հայաստանն իր հարևանների և Եվրոպայի հետ ավելի լավ կապելու ուղղությամբ։
Սա կօգնի հայ արտադրողներին դիվերսիֆիկացնել իրենց արտահանումը և իրենց բարձրորակ արտադրանքի ավելի մեծ ծավալներ հասցնել նոր շուկաներ»,- X-ում գրել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:


















































