Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չեք հակադարձում ադրբեջանցիներին, ուրեմն թաքցնելու բան ունեք. «Մեր ձևով» շարժման անդամները՝ ՔՊ-ին

Հունիս 23,2026 15:47 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջով առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին. «Աննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. դու ոչ թե ամեն օր մերժիր, դրժիր ընդդիմության, ժողովրդի ասածները, այլ որ քո խոսքը գեթ մեկ կոպեկի արժեք ունենա, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարի ընդամենը մեկ նախադասություն. Իլհամ Ալիև, դու ստում ես, ադրբեջանցիները երբեք Հայաստանում չեն բնակվելու»։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մեկ այլ անդամ՝ Շիրազ Մանուկյանը, ևս ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է նույն թեմային. «Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներ, եթե չկա որևէ մի գաղտնի բան, մտեք ուղիղ եթեր և հակադարձեք Ադրբեջանի պաշտոնյաներին, երբ, օրինակ, իրենց անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահը հստակ խոսում է իր զավթողական և պահանջատիրական իղձերի մասին… Հակադարձեք նրան, եթե կարող եք, եթե չեք անում, ուրեմն կասկածներ կարող ենք բոլորս ունենալ, որ դուք ինչ-որ մի բան թաքցնում եք, որ դուք ձեր մեջ ինչ-որ պայմանավորվածություններ ունեք, չգիտեմ՝ նրանք իրենց քաղաքականությունն առաջ տանեն, դուք ձեր լռակյաց լինելով՝ զիջողական դիրք ընդունեք և Հայաստանի ամբողջ ինքնիշխանությունը մատաղ անեք իրենց ոտքերի տակ։ Եթե սա է ձեր տրամաբանությունը, ուրեմն խոստովանեք բոլորին, խոստովանեք հայ ժողովրդին, խոստովանեք, որ դուք լռակյաց լինելով շարունակում եք ադրբեջանական քաղաքականության մասը դառնալ»։

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930