Լրահոս
Օրվա լրահոսը

Խուդաթյանի հետ քննարկեցինք մեր երկրների միջև անցյալում ակտիվորեն օգտագործվող երկաթուղային և ճանապարհային կապերի վերականգնմանն ուղղված ջանքերը. Աբդուլքադիր Ուրալօղլու

Հունիս 23,2026 17:06 Share

Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն X-ում գրառմամբ հայտնել է

«Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար պարոն Դավիթ Խուդաթյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկել ենք նախկինում մեր երկրների միջև ակտիվորեն օգտագործվող երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Մեր երկրում նախաձեռնելով անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները՝ գնահատել ենք նաև հայկական կողմի կողմից նախապատրաստական և մրցութային գործընթացներում գրանցված առաջընթացը։

Անդրադարձել ենք նաև Կարս-Անի հատվածում՝ Մետաքսի ճանապարհի վրա գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման գործընթացին և քննարկել մեր ընդհանուր պատմության կարևոր հետքերից մեկը վերակենդանացնելու համար անհրաժեշտ քայլերը»:

Մեկ այլ գրառմամբ նա նշել է. «Բրյուսելում ունեցած հանդիպումների շրջանակում մամուլի հետ կիսվել ենք մեր տեսակետներով Միջին միջանցքի ռազմավարական նշանակության, Թուրքիայի և Հայաստանի միջև տրանսպորտային կապերի վերականգնման, ինչպես նաև վարորդների համար վիզաների տրամադրման և սահմանային անցումների դյուրացման վերաբերյալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930