Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի դիմումը ընդդեմ ԿԸՀ-ի կքննվի դռնփակ նիստում

Հունիս 24,2026 10:51 Share

ՀՀ վարչական դատարանում այսօր քննվում է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի դիմումն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ ՀՀ երկրորդ նախագահը պահանջում է անվավեր ճանաչել իրեն անձեռնմխելիությունից զրկելու ԿԸՀ որոշումը:

Գործով երրորդ կողմ է ներգրավվել Գլխավոր դատախազությունը:

Նիստը կկայանա փակ ընթացակարգով, քանի որ քննվող փաստաթղթերը, ըստ դատախազության դիմումի, նախաքննական գաղտնիքներ են պարունակում։

Հիշեցնենք՝ երկրորդ նախագահի գրասենյակը հունիսի 14-ին հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը երկու օրով բացակայելու է Հայաստանից։ Սակայն օդանավակայանում նրան արգելել էին դուրս գալ երկրից, չնայած որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական վարույթ չկար։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել կառավարության՝ 2004 թվականի որոշման հիմքով։

Դատախազությունը դիմել էր ԿԸՀ, որն էլ համաձայնություն էր տվել Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական գործ հարուցելուն հավանություն տալու միջնորդությանը։

Այս ամենի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հետեւյալ դիրքորոշումն էր հայտնել․ «Գործը ուղղակի աբսուրդային է և կապված է երևի իմ՝ Հայաստանից երեք օրով մեկնելու հետ: Ուղղակի շատ արագ, սենց, երկու օրում գործ են ստեղծել, որովհետև երեք օր առաջ լրատվամիջոցների հարցմամբ իմ վրա որևէ քրեական գործ չկար, հետո մեկ օր անց պարզվեց, որ այդպիսի գործ արդեն կա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930